-
20.11.2020|
01:07
Իշխանությունները կարծես խելագարվել են, բարձրաստիճան պաշտոնատար անձինք հանդես են գալիս մեկը մյուսի հայտարարությունը հերքող հայտարարություններով, իսկ թե որն է իրականությունը, պետք է պարզեն նախաքննության մարմինը, քննչական խումբը` հարուցվելիք քրեական գործի շրջանակներում:
-
20.11.2020|
00:27
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ոչինչ էլ առաջվանը չէ: Քաղաքը լքած բնակիչները դժվարությամբ են իրենց տները վերադառնում, վերադարձողներն էլ վաղվա օրվա հետ առանձնապես հույսեր չեն կապում: Շվարած են, փորձում են հասկանալ՝ ինչու ամեն ինչ այդչափ վատ դասավորվեց, ու ինչ է լինելու հետագայում:
-
20.11.2020|
00:24
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի հարցազրույցից հետո‚ որտեղ նա անդրադարձավ հայ-ռուս-ադրբեջանական հայտնի հայտարարությանը‚ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերակատարությանը‚ Շուշիի շուրջ իրադարձությունների վերաբերյալ մանրամասներ պատմեց‚ հայաստանյան լրատվական կայքերից մեկը բավականին հետաքրքիր նորություն շրջանառեց։ Ըստ այդ լրատվամիջոցի՝ Պուտինը‚ ըստ էության‚ այդ հարցազրույցով արձագանքել է Փաշինյանի անձնական խնդրանքներից մեկին։
-
19.11.2020|
23:12
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չի կարծում, թե Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարգավորվել է՝ առանց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցության:
-
19.11.2020|
23:10
Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որ ԱԱԾ էլիտար ստորաբաժանումը փախել էր, իրականությանը համապատասխանում է՝ ասուլիսում նշեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը:
-
19.11.2020|
22:30
ԵՄ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը և Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը։ ԵՄ-ն կոչ է անում բոլոր կողմերին շարունակել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը` կանխելու մարդկային կյանքերի կորուստը:
-
19.11.2020|
22:26
Որքանո՞վ է ռուսական զորախմբի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում համապատասխանում Ադրբեջանի շահերին։ Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից 10 օր անց ադրբեջանցի ընդդիմադիրների մի զգալի մասի շրջանում հիմնականում հոռետեսական մոտեցումներն են գերակշռում։
-
19.11.2020|
15:16
Հոկտեմբերի 19-20-ի դրությամբ ռազմաճակատի գիծն անցնում էր Մարտունի-Ճարտար-Կարմիր շուկա-Թաղավարդ գծով, և ըստ էության ադրբեջանցիները դեռ չէին էլ մոտեցել Շուշիին, մոտ 20 կմ հեռավորության վրա էին գտնվում Շուշիից։
-
19.11.2020|
15:10
«Շուշիի ոչ մի քաղաքապետ չէր լինելու ադրբեջանցի, փախստականների հարցը քննարկվելու էր, բայց դեռ հարց է՝ ադրբեջանցիները գալու էին իրենց փախստականներով այնտեղ, թե չէ»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավորներին։
-
19.11.2020|
15:06
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը գրում է.